Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին». Գագիկ Համբարյան

12:00, չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
«Նիկոլը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խայտառակություն. Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին

Ինչպես հաղորդում են ազերիական ԶԼՄ-ները, մինչ Իրանը փակում է իր օդային տարածքը Բաքվից դեպի Նախիջևան թռչող ինքնաթիռների համար, ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռները Բաքվից Նախիջևան թռչելու համար օգտագործում են Հայաստանի օդային տարածքը՝ թոթափելով իրանական շրջափակումը...

Սա Նիկոլ Անհողի հերթական խայտառակ պահվածքի դրսևորումներից է և ևս մեկ ապացույց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողն սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, որոնք հակասում են մեր շահերին...

Հիշեցնեմ, որ Բաքուն և Անկարան շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը և ենթակառուցվածքները բացելու համար շանտաժում են Հայաստանին...»:

5204 | 0
Facebook