Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

19:24, երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը այսօր կեսօրին Թեհրանից մեկնել է Մոսկվա:

Ուղևորությունը կատարվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հրավերով:

Ամիր Ամիրաբդոլլահիանը և Լավրովը կհանդիպեն վաղը և կքննարկեն ահաբեկչական սպառնալիքների, թմրանյութերի անօրինական մաքսանենգության դեմ պայքարը, հետկոնֆլիկտային դարաշրջանում միջազգային ներդրումներն ու Աֆղանստանի վերակառուցումը, Սիրիայի հարցով Մոսկվայի և Թեհրանի սկզբունքային դիրքորոշումները, բանակցությունների վերսկսումն Իրանի միջուկային գործարքի վերածնման շուրջ և տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները:

4800 | 0
Facebook