Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնում». Ռ. Քոչարյան

11:54, երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
«Լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնում». Ռ. Քոչարյան

«Խոսում ենք խաղաղության դարաշրջան բացելու մասին տարածաշրջանում: Հարց է առաջանում՝ լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու ու նման նպատակներ հետապնդելու ժամանակ: Ամենից զավեշտալին գիտե՞ք որն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, դու ինքդ այդ սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության: Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, արդեն վաղուց օբյեկտ ես»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ժողովուրդը կառավարությանը մանդատ է տվել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու:

15324 | 0
Facebook