Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը՝ պատերազմը ձախողելու առաջին պատճառի մասին

11:30, երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
Ռոբերտ Քոչարյանը՝ պատերազմը ձախողելու առաջին պատճառի մասին

Արդյոք պատերազմն անխուսափելի է եղել, թե հրահրվել է միտումնավոր, կամ, մեղմ ասած, քաղաքական միամտությամբ: Յուրաքանչյուր պետություն, մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը, պետք է անի խորը վերլուծություն. սա պետական կառավարման այբուբեն է: Ի՞նչ էր կատարվում ՀՀ-ում. կառավարությունը փակուղի էր մտցրել բանակցային գործընթացը, վարկաբեկել էր բանակը տարբեր քրգործերով, հասարակությունը բաժանել էր սևերի ու սպիտակների, փչացրել հարաբերությունները ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ և այլն: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: «Ադրբեջանն ուշադիր հետևում էր այս ամենին ու իրենք գնահատեցին, որ ավելի բարենպաստ պայմաններ ուղղակի չեն ունենալու, ռիսկերը, կապված պատերազմի արդյունքների հետ, իրենց համար նվազագույնն են: Այդ սխալների պատճառով հայտնվեցինք մեկուսացման մեջ, ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար, տպավորությունն այնպիսին էր, որ ԱԳՆ ընդհանրապես չունենք»,- ասաց բանախոսը: Հարցադրում է հնչում՝ ինչո՞ւ ենք մենք պարտվել. Ռ. Քոչարյանի խոսքով՝ պատերազմում են պետությունները, այլ ոչ թե բանակները. «Պետությունն է մոբիլիզացնում հնարավորությունները՝ պատերազմում հաղթելու համար: ՀՀ-ում, ըստ էության, դա չարվեց: Սա մեր ձախողման առաջին պատճառն էր»:

5533 | 0
Facebook