Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սաակաշվիլին ծրագրում էր սպանել մի քանի ընդդիմադիրների»․ Ղարիբաշվիլի

10:30, երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
«Սաակաշվիլին ծրագրում էր սպանել մի քանի ընդդիմադիրների»․ Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և նրա կողմնակիցները Թբիլիսիում ծրագրում էին սպանել մի քանի ընդդիմադիրների, որպեսզի ապալեգիտիմացնեին վրացական իշխանությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Imedi-ն:

Վարչապետը նշել է, որ եթե հատուկ ծառայությունները չձերբակալեին Սաակաշվիլիին, հոկտեմբերի 3-ին տեղի կունենար ընդդիմության հանրահավաքը, որին կմասնակցեր նախկին նախագահը: Երբ իրավապահները նրան բերման ենթարկեին, կսկսվեին անկարգություններ, որպես վարկած՝ մի քանի ընդդիմադիրների սպանություն, իշխանության ապալեգիտիմացում:

4425 | 0
Facebook