ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց իրենց կողմից ներկայացված բողոքը։ «Դատարանը հրապարակել է ընդամենը որոշման եզրափակիչ մասը, պատճառաբանական մասին ծանոթ չենք, որովհետև որոշումը ամբողջ ծավալով մեզ չտրամադրվեց։ Որոշմանն ամբողջությամբ կծանոթանանք, որից հետո նոր կկարողանանք միանշանակ գնահատական տալ։
Բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։