Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

23:50, ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն` Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության պատճառների և հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
     Ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Վրաստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Ղարիբաշվիլին խոստացել էր, որ Սաակաշվիլին հայրենիք վերադառնալուն պես, իր փողկապների հավաքածուի հետ միասին, կբանտարկվի:

4738 | 0
Facebook