Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա». Քիոմարս Հեյդարի

16:00, ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
«Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա». Քիոմարս Հեյդարի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի զինված ուժերն այսօրվանից զորավարժություններ են սկսում Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ:

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է. «Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը: Օրինական բոլոր սահմանները պետք է պահպանվեն: Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա»:

11754 | 0
Facebook