Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան շարունակում է աշխատել քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ

19:06, հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ.
Մոսկվան շարունակում է աշխատել քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, թե ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց:

«Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Վստահ ենք, որ այդ բորբոքիչ հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է վերջինս:
     Ըստ Զայցևի, որ Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

4444 | 0
Facebook