Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էկվադորի բանտում բախումների հետևանքով 116 մարդ է զոհվել

14:00, հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ.
Էկվադորի բանտում բախումների հետևանքով 116 մարդ է զոհվել

Առնվազն 116 մարդ է զոհվել, ևս 80-ը տուժել Էկվադորի բանտում բախումների հետևանքով, այդ մասին նախօրեին հայտնել է երկրի ղեկավար Գիլիերմո Լասսոն՝ նշելով, որը բոլորը կալանավորներ են:

Լասսոն ստորագրել է հրամանագիր երկրի քրեակատարողական հիմնարկներում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Իշխանությունների մեկնաբանմամբ, փոխհրաձգության պատճառ է դարձել վիճաբանությունը տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև:

4468 | 0
Facebook