Կառավարությունը հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Պետական բյուջեի հիմնական ցուցանիշները.
Եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ ՀՀ դրամ
Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ ՀՀ դրամ
Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ ՀՀ դրամ
Նախագծով սահմանվում է, որ բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի և տարեվերջին կկազմի մոտ 60%, կապիտալ ծախսերը կաճեն և կկազմեն 350 մլրդ ՀՀ դրամ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծրագրերին բյուջեով նախատեսված հատկացումները կավելանան 31.6%-ով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով և կկազմի 223 մլրդ ՀՀ դրամ, միայն գիտության ֆինանսավորումը կավելանա մոտ 83%-ով։