Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բանակցում ենք «Վեոլիայի Ջրի» հետ՝ 10 տարվա հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար»․ ՀԾԿՀ նախագահ

14:12, չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
«Բանակցում ենք «Վեոլիայի Ջրի» հետ՝ 10 տարվա հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար»․ ՀԾԿՀ նախագահ

«Բանակցում ենք «Վեոլիայի Ջրի» հետ՝ 10 տարվա հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման հնարավորությանը՝ նշեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Բաղրամյանը նշեց, որ օգոստոսի սկզբներին «Վեոլիա Ջուր»-ը ջրի սակագինը բարձրացնելու առաջարկով է հանդես եկել։

«Իրականացվում է մոնիթորինգ, քննարկվում է վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխությունների իրականացման հնարավորությունը, որովհետև պայմանագրում ունենք սցենար, որ մինչև 2025-2026 թվականը բարձրանում է սակագինը, հետո սկսում է նվազել»,- նշեց նա։

Բաղրամյանի խոսքով՝ 10 տարի հաստատուն գին ունենալու վերաբերյալ բանակցությունների արդյունքում այնպես պետք է անել, որ դա որևէ ազդեցություն չունենա պետական բյուջեի մուտքերի վրա։

3746 | 0
Facebook