Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է երգիչ Հայկոն

12:34, չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Մահացել է երգիչ Հայկոն

Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում գրված է. «Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկոն: Նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

Հայկոն 2007թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին»։

22286 | 0
Facebook