Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ոստիկանության 25 աշխատող զբաղված են Նիկոլ Փաշինյանին վերաբերող վիրավորական քոմմենթները կարդալով

12:36, չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
Ոստիկանության 25 աշխատող զբաղված են Նիկոլ Փաշինյանին վերաբերող վիրավորական քոմմենթները կարդալով

Վերջին օրերին քննարկման առարկա է դարձել վիրավորանքը քրեականացնող որոշումը, որի շրջանակներում հարուցվել է քրեական 2 գործ։ Այս հարցին անդրադարձել է նաև հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուսը» և պահանջել ՀՀ կառավարությունից անհապաղ չեղարկել դրա կիրառումը, քանի որ դա հակաժողովրդավարական է, սահմանափակում է խոսքի ազատությունը և նահանջ է ժողովրդավարական արժեքներից։

Այս քննարկումներին զուգահեռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն ամեն օր ընդլայնում է այդ օրենքի կիրառման գործիքակազմն ու անձնակազմը։ Ասում են, որ միայն Նիկոլ Փաշինյանին վերաբերող մեկնաբանությունները կարդալու և հայհոյանքներ գտնելու համար ոստիկանապետն առանձնացրել է 25 աշխատակցի։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ այս աշխատակիցները ոստիկանության ծառայողներն են, հիմնականում իգական սեռի, որոնք տեղակայված են Ոստիկանության կենտրոնական վարչությունում և աշխատանքային ողջ օրվա ընթացքում կարդում են Նիկոլ Փաշինյանին վերաբերող նյութերի տակ գրվող մեկնաբանությունները։ Ասում են նաև, որ առաջիկա ամիսներին այս աշխատակիցների թիվն ավելանալու է, որոնք պետք է ուսումնասիրեն նաև ԱԺ նախագահի և իշխանության այլ ներկայացուցիչներին վերաբերող մեկնաբանությունները։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
34195 | 0
Facebook