Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թալիբները չեն խզել իրենց հարաբերությունները «Ալ Քաիդա»-ի հետ». Փենթագոն

22:36, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
«Թալիբները չեն խզել իրենց հարաբերությունները «Ալ Քաիդա»-ի հետ». Փենթագոն

ԱՄՆ-ի Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլին հայտարարել է, թե «Թալիբան»-ը պահպանում է իր ահաբեկչական կարգավիճակը, քանի որ շարունակում է համագործակցել «Ալ Քաիդա»-ի հետ: «Նրանք չեն խզել իրենց հարաբերությունները «Ալ Քաիդա»-ի հետ»,- ասել է Միլին Սենատի՝ պաշտպանության վերաբերյալ լսումների ժամանակ: Նա նաև խոստովանել է, որ Աֆղանստանում Վաշինգթոնը մարտաարական սխալներ է թույլ տվել, ինչի հետևանքով թշնամին գլուխ է բարձրացել»:

8028 | 0
Facebook