Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

«Ոստիկանները բերման ենթարկեցին բժիշկ Հովհաննես Գևորգյանին»․ ակցիայի մասնակից

10:48, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
«Ոստիկանները բերման ենթարկեցին բժիշկ Հովհաննես Գևորգյանին»․ ակցիայի մասնակից

Ինչպես արդեն հայտնել ենք, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Առողջապահության նախարարության դիմաց։

«Հավաքվել էինք Առողջապահության դիմաց՝ ընդունելություն խնդրելու, որի համար նաև գրավոր էինք իրազեկել։ Մեր հարցադրումները վերեբերում էին պարտադիր պատվաստմանը, 14 օրը մեկ վճարովի ՊՇՌ թեստավորմանն ու մարդկանց անհիմն աշխատանքից ազատելուն»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ հինգ րոպեից կհայտնեն՝ նախարարը կընդունի, թե ոչ, սակայն կես ժամ անց, երբ մարդկանց համբերությունը սպառվեց և որոշեցինք մեկ անգամ ևս այցելել՝ իմանալու արդյոք ընդունելություն լինելու է, թե ոչ, այդ ընթացքում ոստիկանների կողմից բերման ենթարկվեց բժիշկ Հովհաննես Գևորգյանը»,- նշեց տղամարդը՝ հավելելով, որ տեղյակ չեն, թե բժշկին ոստիկանության ո՞ր բաժանմունք են տեղափոխել:

| | |
2978 | 0
Facebook