Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Որտե՞ղ է Դավիթ Տոնոյանը, ինչի՞ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս»․ Սայաթ Շիրինյան

10:18, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
«Որտե՞ղ է Դավիթ Տոնոյանը, ինչի՞ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս»․ Սայաթ Շիրինյան

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի գրառումը. «Դավաճանությո՞ւն, թե՞ անփութություն։
     Պատերազմից հետո, արդեն իր պաշտոնից հրաժարական ներկայացրած, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, իր եզակի հարցազրույցի ժամանակ, պատերազմի իր միակ «սխալը» համարեց այն, որ չի կարողացել ապահովել հորիզոնական կապը՝ գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և Արցախի պաշտպանության բանակի միջև։
     Չի կարողացե՞լ, թե՞ միտումնավոր չի ապահովել։
     Իսկ այդ «չկարողանալը» պատկերացնո՞ւմ եք, թե որքան մարդկային կյանքեր են արժեցել։
     Իսկ այդ կապի բացակարությունը պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի քաոս է առաջացրել պատերացմի դաշտում, թիկունքում, բանակի լրահամալրման ժամանակ։
     Որտե՞ղ է Դավիթ Տոնոյանը, ի՞նչ խղճով է շարունակում բարեկեցիկ կյանքով ապրել, երբ իր «հորիզոնական կապը չապահովելու» համար մարդկային ճակատագրեր են խեղվել, տարածքային կորուստներ ենք ունեցել։
     Ինչի՞ Դավիթ Տոնոյանը չի հարցաքննվել, ինչի՞ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս։
     Պատասխանը մեկն է, նա հանցակիցն է օրվա իշխանության, որը միտումնավոր, հետևողականորեն մեր բանակը տարավ պարտության»։

Աղբյուրը` Սայաթ Շիրինյան
| | |
2741 | 0
Facebook