Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչև երբ ես փախնելու». Սուսաննա Սարգսյան

09:36, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
«Մինչև երբ ես փախնելու». Սուսաննա Սարգսյան

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եռաբլուր պանթեոն այցելության ժամանակ տեղեկացանք, որ հայ ժողորդի պատմության մեջ երբևէ գոյություն ունեցող գլխավոր պատուհասը առավոտյան 07:30 է այցելել Եռաբլուր պանթեոն` գաղտագողի, ամենավերջին դասալիքի նման:
     Հայաստանը երբևէ չի ունեցել այնպիսի ղեկավար, որ լինելով երկրի «առաջին դեմքը», իրեն հորջորջի ղեկավար, իրեն տա պատեպատ` թե ինքը հաղթել է ընտրություններում, ինքը ունի ժողովրդի մեծամասնության քվեն, ինքը ամենա-ամենան է և թաքուն, գատղագողի, առավոտ կանուխ վազի Եռաբլուր, ևս մեկ անգամ մեր սուրբ նահատակների շիրիմները պղծի, ու վերջին վախկոտի նման փախնի:
     Ումից ես փախնում` նահատակների ծնողների՞ց, քո ընտրողներից, թե ինքդ քեզանից:
     Երկրի գլխավոր կալանավոր, հայ իրականության մեջ երբևէ արձանագրված մեծագույն պատուհաս, մինչև երբ ես փախնելու:
     Գուցե մյուս անգամ էլ առավոտ շուտ ժողովուրդը հավաքվի ու չունեցած պատիվդ երեսովդ տա էլ չգա՞ս եռաբլուր, այլևս չխաթարե՞ս մեր հերոսները անդորրը»:

7335 | 3
Facebook