Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վաղարշակ Հարությունյանը փափագում է դեսպան դառնալ. «Փաստ»

09:30, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Վաղարշակ Հարությունյանը փափագում է դեսպան դառնալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց ուղիղ ութ ամիս: Հիշեցնենք, որ նա ժամանակին համակարգից խայտառակ ձևով հեռացվել էր և նույնիսկ աստիճանազրկվել: Սակայն Նիկոլ Փաշինյանը վերականգնեց նրա կոչումը, չնայած բանակում շատերը վստահ էին ու հիմա էլ վստահ են, որ 2002 թվականի որոշումը միանշանակ ճիշտ էր:

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մտածում է նրան նոր պաշտոն տալու մասին: Քննարկվող տարբերակներից մեկը նրան ՀԱՊԿ-ում «տեղավորելն» է, որի նախագահությունը օրերս ստանձնեց Հայաստանը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանը ցանկանում է ստանալ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Նրա «փափագի» մասին տեղյակ են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում, և նման հնարավորությունը ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4609 | 0
Facebook