Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Թերթերի տեսություն

Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում. «Ժողովուրդ»

09:18, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում: «Ըստ մեր տեղեկությունների՝ բացահայտվել է, որ Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրև թե «տեղավորել է» տարբեր հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել, իսկ ծախսերը «գրպանել է»։

Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Խանումյանի խորհրդականը նրա մտերիմն է, ու հիմա անհասկանալի է՝ խորհրդականը ինքնագործունեությամբ է զբաղվել, թե նախարարի գիտությամբ է արել ամեն բան: Այս ամենը բացահայտել են Արցախի իրավապահ մարմինները, այժմ քրեական գործ է հարուցված, ու ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարող էին այդ գումարները գրպանել, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախում տարբեր սոցիալական խնդիրներ են առկա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1689 | 0
Facebook