Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում տարբեր գերեզմանատներից դանակահարված 2 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

00:40, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Երևանում տարբեր գերեզմանատներից դանակահարված 2 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Սեպտեմբերի 26-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը Նոր Նորք վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
     Բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ տվյալ պահին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, ով դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանների մոտ:

Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ «Հաղթանակ» թաղամասում ՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում ընկել է:

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, ով դեռևս անհայտ անձի կողմից դանակահարվել է «Հաղթանակ» թաղամասի գերեզմանատան մոտ:

3789 | 0
Facebook