Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

Արթիկում հուշահամալիր է բացվել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

21:18, երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Արթիկում հուշահամալիր է բացվել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Արթիկում այսօր բացվել է հուշահամալիր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանի, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Հուշահամալիրի տարածքում արթիկցի հերոսացած 20 զինվորների հուշատախտակներն են։
     Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը վստահ է, որ Հայաստանը մեջքը կշտկի, քանի որ պատմությամբ է ապացուցել տոկունությունն ու կամքը․ «Սիրելի ներկաներ, մեր ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում պետք է կառուցենք հզոր հայրենիք, ամեն օր պետք է խոնարհվենք անմահ հերոսների հիշատակի առաջ, նրանց ծնողների առաջ, որ նման որդիներ են դաստիարակել, ովքեր առանց մեկ վայրկյան անգամ վարանելու կրծքով պաշտպանեցին հայոց հողը, փառք մեր բոլոր հայորդիներին, փառք մեր բոլոր ընկած տղաներին, փառք մեր վիրավոր տղաներին, ովքեր այսօր ապաքինվում են, փառք Հայաստանի Հանրապետությանը»,-ներկաներին ուղղված իր խոսքում ասել է մարզպետը:

| | |
1329 | 0
Facebook