Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպես մնացած օրակարգերը, բնապահպանականը ևս կեղծ էր». Վահե Դավթյան

18:24, երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
«Ինչպես մնացած օրակարգերը, բնապահպանականը ևս կեղծ էր». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «2018-ի իշխանափոխության կարևոր օրակարգերից էր նաև բնապահպանական անվտանգությունը: Պատահական չէ, որ փողոց դուրս եկածներից ու այնուհետև պատգամավորական մանդատ կամ կառավարական պորտֆել ստացածներից շատերը նախկինում հանդես էին գալիս որպես էկոակտիվիստներ:
     Սակայն ինչպես և մնացած օրակարգերը, բնապահպանականը ևս կեղծ էր ու կրում էր բացառապես մանիպուլյատիվ բնույթ: Դրա վառ դրսևորումներից է Երևանի Ավան վարչական շրջանում գունավոր մետաղների ձուլարան կառուցելու նախագիծը:
     Մասնագետների գնահատմամբ՝ նախագծի կյանքի կոչման դեպքում մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ, տարեկան ընդհանուր՝ 0,665 տ:
     Հատկանշական է, որ նախագծվող ձուլման տեղամասից ընդամենը 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, ինչպես նաև դեղագործական գործարանը: Ընդ որում, վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի համաձայն՝ չտեսակավորված պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասի»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
2365 | 0
Facebook