«Պարզ է, մենք այսօր հզոր չենք թե՛ բանակով, թե՛ ներքին կայունությամբ, թե՛ տնտեսությամբ, դա քաղաքական խնդիր է, որ լուծում է վարչապետը, բայց ես, որպես ԵԿՄ ղեկավար, պետք է պատրաստ լինեմ պատերազմի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ միշտ էլ պատերազմի վտանգ կա. «Ամեն օր կարող է պատերազմ լինել»:
Դիտարկմանը, որ ընդամենը 8 ամսվա ընթացքում թշնամին դեպի Շուշի տանող թունել է կառուցել, ԵԿՄ ղեկավարը նշել է. «Մենք պետք է կառուցեինք էդ թունելը այս 20 տարվա ընթացքում, բայց ոչինչ, կառուցում են մեզ համար, կվերցնենք: Ես իմ հույսը երբեք չեմ կորցնում, ես Շուշի կմտնեմ»: