Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի խաղաղության առաջարկն անպատասխան թողնելու մեջ»

14:24, երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի խաղաղության առաջարկն անպատասխան թողնելու մեջ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արցախյան 2-րդ պատերազմի տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ»,- գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին համակարգելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացներում։

2832 | 0
Facebook