Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԵՄ պատվիրակության հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի տարելիցին

09:54, երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
ԵՄ պատվիրակության հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի տարելիցին

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցրածներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք ևս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում այն բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորների։ ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵՄ-ն պատրաստ է խթանել նոր շփումներ, տրամադրել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»։

7834 | 0
Facebook