Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրանց հեռացնելու էներգետիկան ուժեղացել է». Մհեր Մկրտչյան

18:12, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
«Սրանց հեռացնելու էներգետիկան ուժեղացել է». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ պատերազմը սկսվեց, համոզված էի, որ հենց հաջորդ օրը զինվորականները հեղաշրջում կկատարեն ու կփրկեն կյանքեր ու երկիրը:
     Բայց նրանք գերադասեցին մասնակցել իրական զոհերով շոուի մեջ և ամիսներ անց մի նոր online-հեղաշրջման ՇՈՈւ անել:
     Եկեք արդեն չլացենք և չմեղադրենք ժողովրդին կատարած ընտրության համար, ինչպես ես դադարել եմ մեղադրել Միշել Պֆայֆերին, որ ջահել ժամանակ չսիրեց ինձ:
     Սրանց հեռացնելու էներգետիկան չի կորել` ուժեղացել է: Անիմաստ գոլոշի բաց մի թողեք և ազգին ոտքի հանող հերոս կգտնվի:
     Փողոցը բերեց, փողոցն էլ կտանի: Բայց քանի որ նիկոլը երբեք ինքնակամ պաշտոնից չի հրաժարվի, սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ»:

Աղբյուրը` Մհեր Մկրտչյան
5172 | 0
Facebook