Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Ի՞նչ կարող է անել կամ ի՞նչ պետք է անի գործատուն` հոկտեմբերի 1-ից հետո». Արա Զոհրաբյան

16:18, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
«Ի՞նչ կարող է անել կամ ի՞նչ պետք է անի գործատուն` հոկտեմբերի 1-ից հետո». Արա Զոհրաբյան

«Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է. «Առողջապահության նախարարի հայտնի հրամանով, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հոկտեմբերի 1-ից հետո, գործատուի վրա չի դրվել պարտականություն աշխատողներին ստիպել պատվաստել կամ չպատվաստված աշխատողներին չթույլատրել աշխատանքի:
     Գործատունե՛ր, այսպիսի գործընթացի մեջ ներքաշվելով մեծ ռիսկի տակ եք մտնում բարոյական և նյութական լուրջ վնասներ կրելու առումով:
     Այսօր չենք անդրադառնում այն հարցին, որ առողջապահության նախարարի հայտնի հրամանը հակասահմանադրական է: Դրա մասին խոսել ենք, ու դեռ կխոսենք:
     Այդ հրամանով գործատուի վրա դրվել է պարտականություն՝ տնօրենի հրամանով նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու՝ ով ՊՇՌ սերտիֆիկատների մասով, պետք է ապահովի ՊՇՌ հետազոտության վերաբերյալ գրանցամատյանների վարումը:
     Այսքանով ավարտվում է գործատուի միսիան: Իհարկե գործատուն ընդհանուր կանոններով պետք է ախտահանումը կազմակերպի, ջերմաչափումը և այլ միջոցառումները, բայց ՊՇՌ հետազոտության մասով այսքանն է:
     Գործատուի կողմից գրանցամատյանի վարելու դեպքում, գործատուին չեն կարող տուգանել: Եթե աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ սերտիֆիկատ, ապա գործատուն այդ աշխատողի մասով որևէ լրացում չի կատարում գրանցամատյանում և չի կարող աշխատողին չթույլատրել աշխատանքի:
     Գործատուները պետք է հիշեն, որ հոկտեմբերի 1-ից հետո աշխատողներն ունեն 14 օր ժամանակ սերտիֆիկատը ներկայացնելու համար:
     Մինչև այդ մենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության պլանը կներկայացնենք:
     Հարգելի գործատուներ, «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը կպաշտպանի նաև ձեր իրավունքները պետական մարմինների անօրինականությունների դեպքում:
     Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք չենք պայքարում ընդհանրապես պատվաստվելու դեմ, մենք պայքարում ենք պատվաստվելու ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ բաղադրիչ դեմ:
     Յուրաքաչյուր մարդ պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ:
     Առողջ եղեք»:

| | |
3102 | 0
Facebook