Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը մինչև հիմա հրապարակված չէ». Ոսկան Սարգսյան

15:30, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
«Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը մինչև հիմա հրապարակված չէ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հազարավոր զոհված տղաները, գերիները, անհետ կորածները, Արցախի տարածքներն էի՞ն խանգարում, որ Հայաստանը խաղաղության դարաշրջան բացի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչո՞ւ այդ օրակարգը 2018թ․ մայիսից մինչև 2020թվականի սեպտեմբեր չմտցվեց։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են։ 214 միլիոն դոլարի չափ պարգևավճար բաժանած իշխանությունը մի քանի միլիոն դոլար չճարե՞ց Արցախում գտնվող բանակին զրահաբաճկոններով և սաղավարտներով ապահովելու համար, որ 18-20 տարեկաններին այդպես անպաշտպան ուղարկեց «Բայրաքթարների» տակ։ Բա ո՞ւր էին Հակոբ Արշակյանի ներկայացրած հայկական ԱԹՍ-ները, որոնք այդպես էլ չհայտնվեցին Արցախի երկնքում։ Հազարավոր զոհերի համար պարտավոր էին ոչ թե ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, այլ՝ քրեական գործ հարուցել։ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունը մինչև հիմա՝ 2021թ․ սեպտեմբերի 26-ին հրապարակված չէ։ Լենինն ասել է՝ եթե ուզում են մի գործ ձախողել, հանձնաժողով են ստեղծում»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2209 | 0
Facebook