Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ըստ լուրերի, նախարարությունից հրամայել են` պատվաստման հակացուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկանքներ չտրամադրել». փաստաբան

12:18, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
«Ըստ լուրերի, նախարարությունից հրամայել են` պատվաստման հակացուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկանքներ չտրամադրել». փաստաբան

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի քանի օր է տեղեկություններ ենք ստանում, որ այն քաղաքացիներին, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ և գտնվել են բժշկի հսկողության տակ, բուժող բժիշկները հրաժարվում են տրամադրել տեղեկանք այն մասին, որ նրանց հակացուցված է պատվաստումը:
     Ըստ օդում կախված լուրերի, առողջապահության նախարարությունից հրամայել են, որ պատվաստման հակացուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկանքներ չտրամադրեն, բժիշկներն էլ հլու-հնազանդ ենթարկվում են:
     Չգիտեմ` բոլոր բժիշկներն են այդպես վարվում, թե ոչ, բայց չէր խանգարի նման կերպ վարվողներին հիշել իրենց բժշկի երդման մասին, իսկ եթե դա էլ չօգնի, ծանոթանալ քրեական օրենսգրքի հետ:
     Եվ ի վերջո ավելորդ չէր լինի հետաքրքրվել նման բժիշկներից.
     Դուք երբ պացիենտի ախտորոշել եք հիվանդություն, սխալ ախտորոշո՞ւմ եք տվել:
     Եթե սխալ եք ախտորոշել և տևական ժամանակ ձեր ախտորոշման հիման վրա բուժում եք նշանակել պացիենտին, կարող ե՞ք ինքներդ գնահատական տալ ձեր արարքին:
     Եթե սխալ չեք ախտորոշել և սխալ բուժում չեք իրականացրել, ապա արդյո՞ք օրինական և բարոյական է անձի ախտորոշման և դրա հակացուցումների վերաբերյալ տեղեկանք չտալը:
     Եթե չեք տրամադրում համապատասխան տեղեկանք, չե՞ք կարծում, որ հանդիսանում եք անձի առողջությանը ծանր կամ առանձնապես ծանր վնաս հասցնելու համար հանցագործության սուբյեկտ:
     Իսկ եթե գիտակցում եք ու շարունակում եք անել, ձեր արարքը գնահատվում է ուղղակի դիտավորություն և այստեղ անզգուշության մասին խոսք լինել անգամ չի կարող:
     Մտածեք ձեր քայլերի և դրանց հետևանքների մասին:
     Իսկ մենք հետամուտ ենք լինելու, որ ոչ մի ապօրինի գործողություն և ոչ մի պատասխանատու անպատիժ չմնա:
     «Առողջապահության նախարարը» ձեր փոխարեն պատասխանատվություն չի կրելու:
     Իսկ «առողջապահության նախարարը» վատ չէր լինի, որ սահմանափակեր իր ապօրինի գործունեությունը:
     Հ.Գ. Հավատարիմ մնացեք ձեր երդմանը և թող կորչեն նախարարները, որոնք այսօր կան վաղն էլ ստված գիտի...»:

6227 | 0
Facebook