Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բողոքների ժամանակ այլևս փողոց չեն հանվում տանկերը, մարդկանց դիմահար չեն գնդակահարում». Գասպարի

12:42, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
«Բողոքների ժամանակ այլևս փողոց չեն հանվում տանկերը, մարդկանց դիմահար չեն գնդակահարում». Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին գրում է. «Մեր Թավշյա հեղափոխությունից գոհ-բավարարված չեն շատերը... ես՝ նույնպես: Մենք ի՞նչ ենք արել որ... Ընդամենը այն ենք արել, որ այլևս հանրային դժգոհությունների, բողոքների ժամանակ փողոց չեն հանվում տանկերը, մարդկանց դիմահար չեն գնդակահարում... ծայրահեղ դեպքում ընդամենը գնդակահարության իմպրովիզացիա են անում...
     Սա երևի ամենից բարձր գնահատում են Մարտի 1-ի 10 զոհերի հարազատները, հանիրավի ազատազրկված 100-150 նախկին քաղբանտարկյալները, հարյուրավոր և հազարավոր տուժածները...
     Իսկ երևի այս ամենը շատ էլ չեն զգում նրանք, ովքեր մոտիկից չեն առնչվել այս ամենի հետ»:

4002 | 1
Facebook