Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը հայտնել է Պուտին-Էրդողան հանդիպման թեման

12:06, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Լավրովը հայտնել է Պուտին-Էրդողան հանդիպման թեման

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լավրովը նշել է, որ Թուրքիան դանդաղ է կատարում Իդլիբում իր պարտավորությունները, ինչն էլ կլինի ՌԴ նախագահի` Էրդողանի հետ հանդիպման թեմաներից մեկը: Խոսքը` Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտու մասին է: Տարածաշրջանում անվտանգության ապահովումը կիսում են Ռուսաստանը և Թուրքիան, իսկ թուրքական պատասխանատվության գոտուց պարբերաբար լինում են զինյալների հարձակումներ. «Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները»,- Լավրովի խոսքերն է փոխանցում tsargrad.tv-ն:

7161 | 0
Facebook