Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը՝ «Փաշինյանից դրական ազդակներ ստանալու» մասին՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ

19:18, շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
Արմեն Գրիգորյանը՝ «Փաշինյանից դրական ազդակներ ստանալու» մասին՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Հայաստանից դրական ազդակներ ստանալու» մասին հայտարարությանը՝ մեկնաբանելով, թե ինչ է նկատի ունեցել Թուրքիայի նախագահը։
     «Դրական ազդակները հրապարակային են եղել, և վերջին մեկ ամսվա ընթացքում Կառավարության գրեթե բոլոր նիստերին վարչապետը հրապարակային խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին․ դրական ազդակներ հենց դրանք նկատի ունի»,- նշել է Գրիգորյանը։
     Հարցին, թե հնարավոր է խոսել հայ-թուրքական որոշակի օրակարգի մասին, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Հայ-թուրքական միակ օրակարգը հարաբերությունների կարգավորումն է, այլ օրակարգ այս պահին չկա․ դեռ շփումներ սկսել, հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ ունենալն է»։

Արմեն Գրիգորյանը՝ «Հայաստանից դրական ազդակներ ստանալու» մասին՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ
3963 | 0
Facebook