Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ»․ Մ․ Օհանջանյան

17:48, շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
«Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ»․ Մ․ Օհանջանյան

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Ըստ հոդվածի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում, ինչպես նաև «բազում բնակարաններ, մեքենաներ և անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով։

2942 | 0
Facebook