Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը հետաձգեց Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը

19:48, շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
Դատարանը հետաձգեց Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ բժիշկ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով։

«Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննարկումը մինչև գործով էական հանգամանքների պարզումը, այն է՝ փորրձաքննության եզրակացության ստանալը»,- քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը։

«Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը, հետազոտելով և ուսումնասիրոելով միջնորդության հիմնավորումները, եկել է այն եզրահնգման, որ նշված միջնորդության վերաբերյալ օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալը, որից հետո կքննարկվի նրան գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը»,- նշեց նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Դատարանը հետաձգեց Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը
2368 | 0
Facebook