Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փորձեցի հետը խոսեմ, ասաց՝ շատ զբաղված է և ժամանակ չունի հետս հանդիպելու». Տ. Արզաքանցյան

16:30, շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
«Փորձեցի հետը խոսեմ, ասաց՝ շատ զբաղված է և ժամանակ չունի հետս հանդիպելու». Տ. Արզաքանցյան

«Ես, ճիշտն ասած, անձամբ տարաձայնություններ չեմ ունեցել Արամ Գասպարիչի հետ, բայց մենք ունեինք պայմանավորվածություն, որ եթե որևէ մի դեսպանի, քաղաքական գործչի կամ որևէ կուսակցության հետ հանդիպում ունենանք, որպեսզի որևէ հարցի լուծում տանք, կամ հարց բարձրացնենք, պետք է թիմով որոշենք՝ ի՞նչ շրջանակներում է լինում, ի՞նչ ձև ենք ուզում մեր կողմից լուծում տանք և մեր աշխատանքը շարունակենք»,- «Հայացք» ակումբում անդրադառնալով իր և Դեմոկրատական կուսակցության հետագա համագործակցության անհնարինությանը, ասաց նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

Նա նշեց, որ լրատվամիջոցներից տեղեկանում էր, որ Արամ Սարգսյանը հանդիպել է տարբեր դեսպանների հետ. «Իմացա, որ ԱՄն դեսպանի հետ տարբեր հարցեր են քննարկել, Ֆրանսիայի դեսպանի հետ, էլ չգիտեմ որ դեսպանների հետ: Ես տենց 90 աստիճան փոփոխություններ չեմ հասկանում: Փորձեցի հետը խոսեմ՝ չստացվեց, ասաց՝ շատ զբաղված է և ժամանակ չունի հետս հանդիպելու: Ես էլ ժամանակ չունեմ սխալ քայլեր կատարելու: Ես իրենց հետ չեմ կարող սխալ ուղու վրա գնալ»,- մանրամասներով, թե ինչու է որոշել դուրս գալ Դեմոկրատական կուսակցությունից, ասաց Տ. Արզաքանցյանը:

6865 | 0
Facebook