Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի վերջո, Փաշինյանը հենց «նախկինների» շանտաժի արդյունքում չօգտվեց բանակցային գործընթացը փակուղուց հանելու հնարավորությունից». Բ. Նավասարդյան

15:12, շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
«Ի վերջո, Փաշինյանը հենց «նախկինների» շանտաժի արդյունքում չօգտվեց բանակցային գործընթացը փակուղուց հանելու հնարավորությունից». Բ. Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Փաշինյանին մեղադրում են պատերազմից չխուսափելու, կամ գոնե ավելի քիչ կորուստներով չկանգնացնելու մեջ, ճիշտ են անում։ Բայց որ այս գործին առավել ջանասիրությամբ լծվել են, պայմանականորեն ասած, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, վկայում է մեզանում քաղաքական դիսկուրսի արհեստական և անբովանդակ լինելու մասին։ Ի վերջո, Փաշինյանը այդ թվում հենց «նախկինների» շանտաժի արդյունքում չօգտվեց բանակցային գործընթացը փակուղուց հանելու հնարավորությունից և չգնած զիջումների 44-օրյայի սկզբնական փուլում»։

3247 | 0
Facebook