Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խաղաղություն ուզելը հասկացանք. իսկ իրականացնելը հո ստիպվա՞ծ եք լինելու անցնել այն ճանապարհով, որով մինչ ձեզ անցել են»․ Թ․ Պողոսյան

23:36, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«Խաղաղություն ուզելը հասկացանք. իսկ իրականացնելը հո ստիպվա՞ծ եք լինելու անցնել այն ճանապարհով, որով մինչ ձեզ անցել են»․ Թ․ Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղություն. լավ ասենք իրականում դա եք ուզում, բա մի հատ աշխարհի մեծերի ասածները ինչի՞ չեք կարդում կամ ցիտում։ Ուզելը հասկացանք, իսկ իրականացնելը հո ստիպվա՞ծ եք լինելու անցնել այն ճանապարհով, որով մինչ ձեզ անցել են։ Դե եթե շատ եք ուզում, սկսեք իրագործել.
     - Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել: Ռեմի դե Գուրմոն
     - Մենք երբեք չենք կարող խաղաղություն գտնել արտաքին աշխարհում, քանի դեռ խաղաղություն չենք հաստատել մեր իսկ ներսում: Դալայ Լամա
     Սկսեք ներսում խաղաղություն բերելուց, այլ ոչ թե պառակտելուց։ Արեք իրական կյանքում, այլ ոչ թե խոսքով, թե ձեռք ենք մեկնում, բայց գործողությամբ միայն պառակտում։
     Իսկ արտաքին դաշտում միայն կհասնեք պարտադրելով, ինչին առանց ազգային երազանքի ու միասնության երբեք չեք հասնի։
     Վստահ եմ` հասկացողը կհասկանա, իսկ չհասկացողին ասելը պարզապես ժամանակի վատնում է, որը ցավոք էլ չունենք»։

Աղբյուրը` Թևան Պողոսյան
3789 | 3
Facebook