Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից». Արա Զոհրաբյան

23:18, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 24.09.2021թ. նշել է, որ «ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք հիշատակության արժանի բարդություն»:
     Վստահ եմ, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել (առայժմ այլ պնդում չեմ անում):
     Մինչդեռ հիշատակության արժանի բարդություն է արձանագրվել Թեմուր Գրիգորի Նարինյանի մոտ: Թեմուր Նարինյանը պատվաստված էր (առաջին դեղաչափ՝ 27.07.2021թ., 2-րդ դեղաչափ՝ 31.08.2021թ.), սակայն վարակվել է կորոնավիրուսով, 11.09.2021թ. հոսպիտալացվել է, իսկ 17.09.2021թ. մահացել է կորոնավիրուսից:
     Մանրամասները տեսանյութում:
     Վաղը կներկայացվի, թե ինչ կարող են անել գործատուները և աշխատողները հոկտեմբերի 1-ից հետո»:

5863 | 1
Facebook