Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրա համար Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը չսկսվեց Սյունիքից»․ Արման Վարդանյան

23:06, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«Դրա համար Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը չսկսվեց Սյունիքից»․ Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը գրավյալ տարածքներում, զարկ է տվել կոմունիկացիաների կառուցմանը` ճանապարհներ, թունելներ, էլեկտրոֆիկացիա, օդանավակայան, համոզված եմ երկաթգիծ էլ կկառուցի։
     Էս ամենը անում է, որ հնարավորինս արագ բնակեցնի այդ տարածքներ։ Ալիևը չի խաբում` ինքը նպատակ ունի և աշխատում է նպատակի վրա։
     Ի՞նչ նպատակ են ունեցել Հայաստանի կառավաորղ ուժերը։ Ճիշտ է նպատակ չի եղել, նպատակ չի եղել նաև Հայաստանի անվտանգությանը նպաստող Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման, նպատակ չի եղել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման (դրա համար էր հետևողականորեն թալանում միջոցները) դրա համար այդ ճանապարհի շինարարությունը չսկսվեց Սյունիքից։ Մենք Երևան-Արտաշատ, Երևան - Աշտարակ կարող էինք հին ասֆալտով երթևեկել` դրանից չէինք մեռնի։ Չունենալով նպատակ, Սյունիքի ճանապարհը չկառուցելը ստորություն է եղել Հայաստանի հանդեպ»։

6644 | 2
Facebook