Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արցախի բանակում անկազմակերպ վիճակ է. «Հրապարակ»

09:48, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Արցախի բանակում անկազմակերպ վիճակ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 1-ից Արցախում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ակտիվություն է մտցրել՝ ավելացնելով ծառայել ցանկացողների թիվը, քանի որ մոտ 350-400 հազար դրամ են ստանալու, սակայն բանակում անկազմակերպ վիճակ է:

«Ով ասես՝ փողի համար գալիս է ծառայության, անգամ ԱԱԾ, փրկարար և ոստիկանության աշխատակիցներն են գերադասում թողնել կաբինետային ցածր աշխատավարձը և մարտական հերթապահություն իրականացնել»։ Սակայն անբարենպաստ վիճակում են հայտնվել կորսված տարածքների սպայակազմերը՝ բոլորին տեղավորել չի հաջողվել»:

մանրամասները՝ թերթի համարում:

3394 | 0
Facebook