Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Նիկոլ Փաշինյանից»․ Էրդողան

22:30, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Նիկոլ Փաշինյանից»․ Էրդողան

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը մենք անվանում էինք «Հինգի կամ Վեցի պլատֆորմ»: Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս դրական ուղերձների հետ մեկտեղ, մենք որոշ քայլեր կանենք այս հարցում»,- ԶԼՄ- ներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան»,-ասել է Էրդողանը:

6255 | 0
Facebook