Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Համայնքների խոշորացումը չի բխում պետության սոցիալ-տնտեսական շահերից». Լևոն Շիրինյան

23:36, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Համայնքների խոշորացումը չի բխում պետության սոցիալ-տնտեսական շահերից». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի գրառումը. «Ես ինձ թույլ եմ տալիս պնդելու, որ համայնքների խոշորացումը ոչ մի պարագայում չի բխում պետության սոցիալ-տնտեսական, մշակութային ու ժողովրդագրական զարգացման հեռանկարային շահերից: Այն նպաստելու է երկրի անհավասարաչափ ռախիտիկ աճին: Մինչդեռ, նույն երկրին առաջին հերթին պետք է փոքր ու լքված գյուղերի դինամիկ ու հավասարաչափ աճ, եթե կուզեք խոշորացում, Երևանի բեռնաթափում. նրա բնակչության մի զգալի մասի տեղափոխում մարզեր, մասնավորապես, Սյունիքի գեոռազմավարական շրջան:

Ինչպես նաև ընտրովի համայնքապետերի ինստիտուտի պահպանումը, որի առկայությամբ պառակտվում է համայնքային հասարակությունը, խրախուսվում անջատողականությունը ու աճում հայ ֆեոդալ-բդեշխների հակահասարակական շերտը:

Կարծում եմ՝ այս հարցերով պետք է զբաղվի բանիմաց որևէ պաշտոնյա, քան Վաչե Տերտերյանն է»:

Աղբյուրը` Լևոն Շիրինյան
| | |
1575 | 1
Facebook