Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են իրենց դիրքերը Վերին Շորժայում»․ «Ազատագրում»

19:48, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են իրենց դիրքերը Վերին Շորժայում»․ «Ազատագրում»

«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «Ահա Վերին Շորժայի բնակիչների այն խոսքերի հաստատումը, որ վերջին 5-6 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված իրենց դիրքերը։
     Ուժերի կենտրոնացումը տեղի է ունենում ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի ապահովման տեսանկյունից։
     Ուղիղ 7-10 օր առաջ այդ դիրքերում մեկ վրան կար, հիմա արդեն երկուսն են։ Նայեք, թե ինչ քանակությամբ ջրի ու սննդի պաշար են բերել դիրքեր, և դա միայն այն հատվածն է, որը մենք կարողացանք տեսնել։ Երկու անգամ ավելացել է կազմը և սպառազինության քանակը։ Ամբողջ թափով պատրաստվում են ձմռանը։
     Իսկ մենք պատրաստվո՞ւմ ենք ձմռանը:
     Մի՛ հարցրեք»։

5208 | 1
Facebook