Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը մտադիր է ուղեծիր ուղարկել սեփական արտադրության առաջին արբանյակը

03:12, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Իրաքը մտադիր է ուղեծիր ուղարկել սեփական արտադրության առաջին արբանյակը

Իրաքը մոտ ժամանակներս կհայտարարի առաջին արբանյակի արձակման մասին: Այս մասին հայտարարել է երկրի ենթակառուցվածքների նախարար Առկան Շահաբը՝ կիբերանվտանգության վերաբերյալ Բաղդադում անցկացված կոնֆերանսի ժամանակ: «Իրաքը շուտով տեղական արտադրության առաջին արբանյակը կարձակի»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ այս ծրագիրը գտնվում է երկրի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի անմիջական ղեկավարության ներքո, ով ընդգծել է հեռահաղորդակցության ոլորտում տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշտությունը: Արբանյակի արձակումն, ըստ Շահաբի, ցույց է տալիս պետության հեղինակությունն ու նրա ինքնիշխանությունը:

3827 | 0
Facebook