Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել». Արտակ Զաքարյան

21:18, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել». Արտակ Զաքարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Սեպտեմբերի 21-ին, ձևով և բովանդակությամբ հորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2 մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել։
     Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց։
     Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը չի ցանկանում հասկանալ, որ սոցիումի հետ անլուրջ վերաբերվել չի կարելի։
     Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու։ Տապալումները չափից դուրս շատ են, հանրային կյանքը՝ խիստ անմխիթար։
     Իսկ ժամանակը չի սպասում և աշխատում է ի վնաս մեր երկրի»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
4338 | 1
Facebook