Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարածաշրջանի «ուժեղ տղերքն» իրար ընդամենը ռազմական «մուսկուլներ են» ցուցադրում»․ Արման Աբովյան

15:48, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Տարածաշրջանի «ուժեղ տղերքն» իրար ընդամենը ռազմական «մուսկուլներ են» ցուցադրում»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիան զորքեր ու զինտեխնիկա է կենտրոնացնում Իրանի հետ սահմանին։
     Զուգահեռ թուրքական և ադրբեջանական մամուլն ուղղակի ողողված է հակաիրանական հոդվածներով և վերլուծություններով։
     Սա թուրքերի կողմից սպասված և տրամաբանական արձագանքն է իրանական զինուժի զորավարժություններին իրանա-ադրբեջանական սահմանամերձ գոտում։
     Ի՞նչ սպասել։
     Համոզված եմ, որ ոչ մի ռազմական բախում չի լինի թուրքերի և իրանցիների միջև։
     Սակայն Իրանը, լինելով տարածաշրջանային գերպետություն, ուղղակի չէր կարող լուր մնալ, տեսնելով, որ իր շահերը կամաց-կամաց անտեսվում են։ Դե, բնականաբար, սա նաև Ադրբեջանին շատ թափանցիկ նախազգուշացում է, որ հանկարծ Ալիևը շատ «չխորանա» տարածաշրջանում Իսրայելի կողմից գեներացվող հակաիրանական խաղերի մեջ։
     Մի խոսքով, տարածաշրջանի «ուժեղ տղերքը» իրար ընդամենը ռազմական «մուսկուլներ են» ցուցադրում։
     Այսքանը...
     Հ․Գ․ Իրանական մամուլում հայտնվեց տեղեկություն, որ մոտ օրերս Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ի ղեկավարների հանդիպում։
     Ֆսյո։

Աղբյուրը` Արման Աբովյան
3993 | 1
Facebook