Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՌՈ-ում կադրային ջարդ է․ աշխատանքի են ընդունում խնամիներին, մսխում են վառելիքը, պետերը զբաղված են տուն սարքելով»․ ահազանգ՝ աշխատակիցներից

14:36, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«ՌՈ-ում կադրային ջարդ է․ աշխատանքի են ընդունում խնամիներին, մսխում են վառելիքը, պետերը զբաղված են տուն սարքելով»․ ահազանգ՝ աշխատակիցներից

Այսօր ՄԱՄՈՒԼ․am լրատվական են դիմել Ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ (վերջինների պահանջով չենք հրապարակում նրանց անունները)։

Աշխատակիցների խոսքով, ՌՈ ղեկավարությունը «կրճատումներ» անվան տակ իրենց ազատում է աշխատանքից և նույն հաստիքում ընդունում ծանոթ-բարեկամներին։ Բացի այդ, ըստ նրանց փոխանցած տեղեկությունների, ՌՈ-ում տիրում է համատարած կոռուպցիա․ մսխվում է վառելիքը, ստիպում են աշխատակիցներին լրացնել պակասը։
     Մեզ դիմած քաղաքացիների խոսքը ներկայացնում ենք առանց խմբագրման։
     «ՌՈ-ում տիրում է խնամի-բարեկամ աշխատանքի տեղավորելու արատավոր երևույթը։ Մեզ աշխատանքից հեռացնում են՝ խաբելով, թե կրճատումներ են, տեղը բարեկամ են ընդունում Աշտարակ, Գյումրի, Էջմիածին, Աբովյան, Երևան ու էլի շատ բաժիններ, կամ պայմանագիրը չեն երկարացնում: Հայրենիքի համար պատերազմներ տեսած, պրոֆեսիոնալ զինծառայողներին աշխատանքից ազատում են: Ոստիկանության պետ Ա. Զաքարյանն էլ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կա՛մ չի երկարացնում այն, կա՛մ ստիպում է, որ մի քանի ամսով գրեն, որից հետո արդեն ժամկետը լրացել է, դուք ազատված եք։
     Մի քանի օր առաջ մեզ՝ կադրերի տրամադրության տակ թողնված մոտ 40 հոգու կանչեցին ՊՆ, որ գործ առաջարկեն։ ՊՆ-ում մեզ ասացին․ «Տղաներ, մենք ինչ անենք, ձեր կառույցը ձեզանից ձեռ է քաշել»։ Գյումրու ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Մանվել Խաչատրյանի վրա ԶՔԳՎ 10-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ (պաշտոնեական դիրքի չարաշահում)։
     ՌՈ-ում տիրում է բարդակ, զբաղված են միմիայն կադրային ջարդով, կոռուպցիան անպակաս, մսխում են բոլոր բաժինների վառելիքը, աշխատակիցներին ստիպում իրենց միջոցներով տեղը լրացնել, ՌՈ պետը Գյումրիի բաժնի պետի հետ զբաղված է իր տունը սարքելով»։

6150 | 1
Facebook