Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը վիճելի տարածք է անվանել Արցախի 7 շրջանները

12:18, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը վիճելի տարածք է անվանել Արցախի 7 շրջանները

ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԼՂ վերաբերյալ հարցին, հայտարարել է. «Գիտեք, որ գարնան սկզբին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտության ժամանակ, Միացյալ Նահանգները փորձեց աջակցել կողմերին՝ խաղաղության և հաշտության գործում: Մենք մասնակցեցինք Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված վիճելի տարածքների ականապատ քարտեզների դիմաց՝ գերեվարված անձանց փոխանակման գործընթացին: Այսպիսով, հարց է առաջանում՝ հնարավոր է արդյոք ԱՄՆ-ի, Մինսկի խմբի այլ երկրների և Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել սահմանի երկայնքով երկու երկրների միջև լարվածության թուլացմանը, կալանավորված անձանց ազատ արձակմանը: Դրանով մենք կօգնենք նրանց՝ քայլեր կատարել, որոնք կարող են ճանապարհ բացել դեպի խաղաղության և հաշտեցման գործընթաց:

Պետքարտուղարն այս շաբաթ նախատեսում է հանդիպումներ ունենալ հայկական և ադրբեջանական կողմերի հետ և նույն առաջարկը հնչեցնել»:

10106 | 0
Facebook