Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Գյումրիում է՝ 33 տարեկան փլատակներից». Վահան Թումասյան

02:06, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«Գյումրիում է՝ 33 տարեկան փլատակներից». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առհասարակ մեր երկրում ամենամեծ ողբերգություններից մեկը մարդկանց համատարած բացասական էներգիան է, ժողովրդական լեզվով ասած՝ իրար վրա «Կռռալը»: Բոլորը՝ բոլորին մեղադրում և կասկածում են: Իսկ եթե հանկարծ մեկնումեկը կամ մի քանիսը գլուխները կախ գործ արեցին, ուրեմն վերջ, սկսվում է, տակը բան կա, հաստատ մի բան այնպես չէ:
     Իշխանություն, թե եկեղեցական, հասարակական, թե քաղաքական գործիչ... սառը ցնցուղ են:
     Ոգևորել, ձեռք մեկնել, աջակցել, օգնել, գնահատել... էդ էր պակաս: Հլը փորձիր մեկին մի բան մերժել, կամ մեկի տիեզերական մտքի թռիչքի հետ չհամաձայնել, ուրեմն հակա էս, փիառ էս անում, օր ու գիշեր կրած չարչարանքդ բլեֆ է...
     Հա չմոռանամ ասել, որ ռուսին էլ եթե չքրֆես, ուրեմն ագենտ էս, հետո ինչ որ երկրաշարժից հետո կրկին լուրջ չես ընդունել աղետի գոտում նաև տարածված ասֆալտի տղոնց. «Մեր տունը, մեր ձեռքերով կառուցենք» կարգախոսին: Կողմ չէս եղել, որ սուտի հայրենասերների բրիգադների շինարարական կառույցները կազմաքանդելու գործողություններին: Հիմա էլ, որ լսում եմ նմանատիպ «ազգափրկիչ» բղավոցներ ու կոչեր, ակամա հիշում եմ, թե օտարազգի շինարարների հեռանալուց հետո էդ հսկայածավալ շինտեխնիկան ոնց իրար մեջ արեցին, հա դրանց պարագլուխներից մի քանիսը մինչև հիմա երկիրն են «փրկում»:
     Հ.Գ. Լավ, ականջներս փակեմ, էս անտեր համացանցից դուրս գամ ու գնամ մեր տղաների հետ կրկին հեռավոր, աղքատ ու սահմանային գյուղում՝ «քանդելու»»:

| | |
3522 | 0
Facebook